Համայնքային ռեսուրսները կենտրոնացնելու և ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը մշակել է «Համայնքների խոշորացման փորձնական ծրագիր»:
Այս տարին Չինաստանում որոշ ԶԼՄ-ներ հաճախ անվանում են «երկու նստաշրջանների տարի»՝ նկատի ունենալով Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի և Համաչինական կոմիտեի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի նստաշրջանները, նաև՝ «չորս համակողմանի ասպեկտների»՝ նկատի ունենալով Չինաստանի կոմունիստական կուսակցության XVIII համագումարում հնչած զեկույցի դրույթների իրականացումը:
BBC- ն անդրադարձել է Մեծ Բրիտանիայում ծավալված քննարկումներին` ավելացնե՞լ պատգամավորների աշխատավարձերը, թե՞ ոչ: Անկախ հետազոտողները հաշվել են, որ Բրիտանիայում պատգամավորներին վճարում են 7 հազար ֆունտ պակաս, քան հարկավոր է վճարել: Բրիտանացի խորհրդարանականներն ստանում են տարեկան 67 հազար ֆունտ (103 հազար ԱՄՆ դոլար):
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ՈՒկրաինային տրամադրել 1,5 միլիարդ դոլարի վարկ՝ երկրում ֆինանսական կայունություն հաստատելու համար:
Չնայած այն հանգամանքին, որ թե՛ Մեծ Բրիտանիան, թե՛ Իրաքը, թե՛ Ռուսաստանն անչափ կարևորում են Ադրբեջանը, իսկ իրականում` նրա նավթը, սակայն սա հենց այն դեպքն է, երբ ռուսն ասում է. «Не было бы счастья, да несчастье помогло»:
ԱԺ-ում ավարտվեցին 2014-ի պետբյուջեի կատարողականի լսումները։ Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասել էր, որ պետական պարտքը ռիսկայնության շեմին չէ, քանի որ չի հասել 60 %-ի։
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը ՀԷՑ-ը մտադիր է հասնել շանտաժի միջոցով։ ԱԺ-ում ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինի մասնակցությամբ քննարկումներից հետո, թյուրիմացորեն թե անհրաժեշտաբար, քաղաքի տարբեր շրջաններում կարճատև հոսանքազրկում է եղել։
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...